Picture
06.04.2011թ.
Բաց դաս նվիրված ,,Ապահով ինտերնետին,,

6-րդ և 7-րդ դասարաններում անցկացվեց բաց դաս նվիրված ինտերնետի անվտանգ օգտագործմանը: Աշակերտներին նախորոք հանձնարարված էր ինտերնետի անվտանգության և էթիկայի կանոնների վերաբերյալ  նյութեր: Նախորդ դասաժամին դիտել էին ,,Երեխաների և երիտասարդների առցանց անվտանգության ապահովում,, տեսանյոըթը: Դասը սկսվեց այդ նյութի կարևորության քննարկումով: Այնուհետև աշակերտները safe.am կայքում տեղադրված eSafetyKit խաղ-տեսնյութում տեղադրված թեստերի միջոցով անցան թեստ և ստուգեցին իրենց գիտելիքները: Արդյունքները բավականին գոհացուցիչ էին: Դասը անցավ բավականին աշխուժ և շատ ուսանելի էր: Այսօր առանց նման գիտելիքների յուրաքանչյուր ոք իրեն չի կարող պաշտպանված համարել ցանցում: